В миреНовостиСТАТЬИ

ՈՒՇԱԳՐԱՎ. Թբիլիսիի կոշտ արձագանքը Արսեն Թորոսյանի հայտարարությանը

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նախարարը Ասել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են,

քանզի սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանի հանրապետությունում: «Վրաստանի առողջապահական ու հակահամաճարակային համակարգն հիմնորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով.

մեր հակահամաճարակային համակարգը համեմատած նրանց՝ ավելի լավն է»,- նշել էր Հայաստանի Հանրապետության ԱՆ Արսեն Թորոսյանը:
Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայն հետևյալ կերպ է պատասխանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ ունի Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության վարակվածների վիճակագրության հետ կապված, հայտնում է վրացական Interpressnews կայքը: Լրագրողների հետ զրույցում Էզուգբայանը հայտնել է, որ կորոնավիրուսային վիճակագրության տվյալները թաքցնելու իմաստ չկա։ «Մեր բոլոր տվյալները ճշտգրիտ են, ոչինչ չենք թաքցնում։ Մեզ մոտ պացիենտները 728-ն են, ու եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, մեկ է, առանց իմ ասելու էլ, քանզի իմ ասածը այնքան էլ էական չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք ու վերջ։ Մեզ դրա մասին մեկնաբանություններ հարկավոր չեն»,- ասել է Էզուգբայան։ Կայքը նաև շեշտում է, որ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանից Հայաստան եկած մի քանի քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նաև Արսեն Թորոսյանը, կայքի Տվյալների համաձայն, կասկածում է Վրաստանի պաշտոնական վիճակագրության ճշմարտացիության վրա Ու ուզում է իմանալ «իրական վիճակագրությունը»։

NEWS FROM MEDIABLOG

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Обнаружен Adblock

Пожалуйста, подумайте о поддержке нас, отключив блокировщик объявлений.