
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սոցկայքի իր էջում գրել է․
«Մարդիկ զանգվածաբար հեռանում են Նյու Յորքից։ Այս տարվա առաջին կեսին քաղաքն ընդմիշտ լքել են կես միլիոն բնակիչներ՝ ուղևորվելով մոտակա Նյու Ջերսի կամ հեռավոր Քալիֆորնիա և Ֆլորիդա։ Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականն այն է, որ արդիական մասնագիտություններ ունեցողներն այլևս չեն ցանկանում ապրել մեծ քաղաքի լարված, անառողջ, աղմկոտ, աղտոտված ու անապահով մթնոլորտում։ Նրանք գնահատեցին online աշխատելու և սովորելու հնարավորությունը և տեղափոխվում են հանգիստ, մեկուսացված, խաղաղ վայրեր։ Սա քաղաքների քաղաքակրթության վերջի սկիզբն է, որի մասին ես գրում և զգուշացնում էի դեռ տասը տարի առաջ։ Իսկ անհեռատես հայերը շարունակում են անել հակառակը՝ լցվելով Երևանի կենտրոն…»:
ՄԱՄՈՒԼ