НовостиНовости Армении

ՀՀ ՊՆ. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել

Ադրբեջանի զինուժի ոտնձգություններից հետո իրադրությունը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում չի փոխվել: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայկական կողմը հստակ պահանջ է ներկայացրել առանց որևէ նախապայմանի վերադառնալ ելման դիրքեր: Բանակցությունները շարունակվում են: Հայտարարություն է տարածել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ հերքելով Վերին Շորժայի ուղղությամբ հայ զինծառայողների շրջափակման լուրերը: Ըստ այդ հայտարարության՝ երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, Հայաստանի զինուժն ունի լիարժեք վերահսկողություն:

Related Articles

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *